«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

Իշխանական շրջանակներում երկու օր է խոսակցություններ կան, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Մոսկվայում կայացված որոշումը խիստ բարենպաստ է եղել ՀՀ գլխավոր դատախակ Աղվան Հով­սեփյանի համար:

 «Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ մասնավորա­պես ասում են, որ հարաբերությունների այսպիսի դասավորու­թյան դեպքում վերացել է ՀՀ գլ­խավոր դատախազին փոխելու և այսպես ասած նոր սերնդի, եվրո­պական կրթություն ստացած դա­տախազ ունենալու անհրաժեշ­տությունը:

 Եվ ըստ այդ տեղեկու­թյունների, Սերժ Սարգսյանը մտ­քափոխվել է Աղվան Հովսեփյա­նից ազատվելու և Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարա­նում սովորած Գևորգ Կոստանյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու հարցում: Ինչ վերա­բերում է Կոստանյանին, ապա դատախազության թերթի աղբյուր­ները հայտնում են, որ նա իրեն վաղուց արդեն ապագա գլխա­վոր դատախազ էր զգում և եր­կար ժամանակ հանդես էր գալիս համապատասխան կեցվածքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել