«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Ամեն ինչ արվում է, որպեսզի արդեն հաջորդ ուստարվանից Հայաստանում գործեն Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն ու ռուսերենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցը։ Այս տարի այդ աշխատանքներն ավարտին հասցնել չի հաջողվել։

Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել Է ՀՀ Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը։ Նա ասել Է, որ համապատասխան որոշումն արդեն կա, և այժմ աշխատանքներ են իրականացվում՝ փաստաթղթային գործընթացը կազմակերպելու, վերջնական տեսքի բերելու ուղղությամբ։ Այսինքն, եթե ամեն ինչ հաջող ընթանա, հաջորդ սեպտեմբերից հայաստանցի երեխաները կարող են Երևանում սովորել Մոսկվայի պետական համալսարանում, կամ ռուսական գիմնազիայում։

Այն, որ այսպիսի ծրագրեր կային, հայտնի դարձավ երկու օր առաջ, երբ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ժամանակ ԶԼՄ-ների հետ զրույցում Վլադիմիր Պուտինը ամփոփելով երկկողմ հանդիպման արդյունքները, հայտարարեց, որ Երևանում կարող են հայտնվել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղն ու ռուսալեզու գիմնազիա։ Պարզվում Է, դա կարող էր լինել նաև այս սեպտեմբերից, պարզապես չեն հասցրել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել