Armsport.am-ը գրում է.
Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն բարելավել են իրենց դիրքերը տուգանային հարվածից գոլ խփած ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակում։
Արգենտինացին ազգային հավաքականի վերջին խաղում գրավել է Պանամայի ընտրանու դարպասը (2-0) տուգանային հարվածից։ Եվրո-2024-ի ընտրական փուլի Լիխտենշտեյնի հետ խաղում (4-0) պորտուգալացին ևս այդպիսի գոլ է խփել:
ՊՍԺ-ի հարձակվողն այժմ վեցերորդն է այդ ցուցանիշով: «Ալ-Նասրի» հարձակվողը 10-րդ տեղում է:
Լավագույն խաղացողները՝ տուգանային հարվածներից գոլերով.
1. Ժունինյո – 77 գոլ՝ տուգանային հարվածից;
2. Պելե – 70;
3. Վիկտոր Լեգրոտալյե՝ 66;
4. Ռոնալդինյո – 66;
5. Դեյվիդ Բեքհեմ՝ 65;
6-8․ Լիոնել Մեսսի – 62;
6-8․ Դիեգո Մարադոնա – 62;
6-8․ Զիկո – 62;
9. Ռոժերիո Սենի – 61 (որոշ աղբյուրներ պնդում են, որ դարպասապահը 59 գոլ է խփել տուգանային հարվածներից);
10-11․ Կրիշտիանու Ռոնալդու – 60;
10-11․ Ռոնալդ Կուման – 60։