1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիայում «թոշակի անցած» լեգգորն տեսակի հավերի համար, որոնք սկսել են ավելի քիչ ձու ածել, բնակության նոր վայր են գտել, հաղորդում է The Sacramento Bee-ն:

1200 թռչուններ պետք է մեկնեն Նյու Յորք, որտեղ նրանց սպասում են կենդանիների համար տարբեր կացարաններում:

Թոշակառու հավերի տեղափոխումը հավանական է դարձել այն բանից հետո, երբ բարեգործները միջոցներ են հատկացրել բոլոր միջոցառումների կազմակերպման համար` կապված թռչունների համար ապաստարան գտնելու հետ: Թռչունների կարիքների համար հատկացվել է 50 հազար դոլար:

Այս գումարով թռչունների համար ինքնաթիռ են պատվիրել և վճարել են ապաստարանում նրանց մնալու գումարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել