1in.am-ը գրում է.

21-ամյա լեհուհի Անյա Լիսևսկայան, ով որոշել է սեռական զուգընկերների թվով ռեկորդ սահմանել, մտադիր է Եգիպտոս մեկնել: Այս մասին տեղեկացնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: 

Կահիրեն Մեձավոր Արևելքում առաջին քաղաքը կդառնա, որտեղ աղջիկը պատրաստվում է լրացնել տղամարդկանց իր հավաքածուն: 

Սեպտեմբերի մեկին եվրոպական ԶԼՄ-ները տեղեկացրեցին երիտասարդ լեհ կնոջ մասին, ով երազում է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել: Աղջկա գնահատականներով՝ դրա համար ինքը պետք է 100 հազար տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունենա: 

Erem News կայքի տվյալնեով՝ Եգիպտոս այցն օգնել է կազմակերպել Մուհամմեդ Աբդել Մոնեիմը, ով տուրիստական գործակալ է: Նա Անյայի ընտրությունը բացատրել է նրանով, որ աղջիկը եգիպտացի տղամարդկանց սեքսուալ, գեղեցիկ և քաջ է համարում: 

Արաբական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ եգիպտացի տղամարդիկ արդեն բազմաթիվ նամակներ են ուղարկել աղջկան, սակայն ոչ թե հանդիպման առաջարկներով, այլ սպառնալիքներով: Նրանք հայտարարել են, որ «իրենց երկիրը մարմնավաճառներին չի սիրում և չի սպասում», իսկ նրա այցն «անցանկալի» է։ 

Ինչպես ավելի վաղ նշվում էր, աղջիկը իր միակ հարցազրույցը Austrian Times հրատարակչությանն է տվել, այդ պատճառով էլ հասկանալի չէ, թե որքանով է դա իրական: Սակայն նրա Facebook-յան էջում տղամարդիկ արդեն հերթագրվում են նրա հետ կենակցելու համար: Մեկ շաբաթում Անյան արդեն 60000 համացանցային ընկերներ է ձեռք բերել:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել