
168.am-ը գրում է.
Տավուշի մարզի Բրեդ քաղաքի առաջւն ատյանի ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 6-ին կշարունակվի երկու ամբաստանյալների գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Կ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012-ի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառամասում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մ. Հ.-ի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012-ի նոյեմբերի կեսին, գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով, անչափահաս Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ և դրանով վերջինիս սպանելու` բռնություն գործադրելու սպառնալիքով, նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ