1in.am-ը գրում է.

Քիչ առաջ անհայտ անձինք ծեծի են ենթարկել ՀՀԿ գրասենյակի դիմաց «Դեմ ենք Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելուն» բողոքի ակցիայի մասնակիցներ Սուրեն Սաղաթելյանին և Հայկակ Արշամյանին:

Ակտիվիստների ընկերներից Արայիկ Հարությունյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ Հայկակ Արշամյանը մեքենան ավտոտնակում կայանելիս է եղել, երբ հետևից նրա վրա հարձակվել են մոտ 6-7 անհայտ անձինք, իսկ Սուրեն Սաղաթելյանին ծեծի են ենթարկել մեքենայի մեջ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հայկակ Արշամյանը ստացել է քթի կոտրվածք, իսկ Սուրեն Սաղաթելյանին հարվածել են գլխից: Երկուսն էլ լուրջ վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Առաջին հիվանդանոց: 

Նշենք, որ վերջիններս միջազգային հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների աշխատակիցներ են: