Կան զոհված տղերքի ծնողներ, ովքեր կորցնելով իրենց ամենաթանկին, շատ հաճախ՝ իրենց մինուճարին, վշտից չեն կորցրել առողջ դատողությունը, չեն համակերպվել էս իրականության հետ, թևաթափ չեն եղել, հակառակը՝ համախմբվել են բախտակից ու գաղափարակից մյուս ծնողների հետ ու «Որդիների կանչ» անունով հասարակական կազմակերպությունը են հիմնել։ Հիմա այդ ծնողների կյանքի և գործունեության նպատակը մեկն է՝ տեսնել իրենց որդիներին պայմանավորված պատերազմում զոհաբերած դավաճան իշխանությունների պատժին ու ինչով կարողանան նպաստեն, որ այդ օրը շուտ գա։
Ծնողների մեծ մասին անձամբ եմ ճանաչում արդեն 2,5 տարի է։ Ու վստահ կարող եմ ասել, որ նրանք ինձ հանդիպած ամենաառաքինին, մաքուրն ու իրենց զավակների արյունը չվաճառած ծնողներից են։ Ու դրա համար նրանք հալածվել են: Հալածվել են թե՛ իշխանությունների կողմից, թե՛ դրանց բուծած ֆեյքերի, թե ոստիկանության և թե հասարակության տգետ զանգվածի։ Բայց միևնույնն է, նրանք չեն վախեցել, չեն շեղվել իրենց ուղուց ու չեն նահանջել։
Այս գրառումս հատկապես մեր զոհված տղերքի այն հարազատների համար է, ովքեր լի են վրեժով, ովքեր չեն համակերպվել էս իրականությանն ու մինչև վերջ պայքարելու են արդարության հաղթանակի համար, բայց չգիտեն ուր գնալ, ում կողքը կանգնել և ինչ անեն։ Ինձ թվում է այս կազմակերպությունը հենց նման ծնողների համար է։ Այստեղ համախմբված են հերոս տղերք դաստիարակած ծնողներ, մարդիկ, ովքեր այնպիսի դաստիրակաություն էին տվել իրենց զավակներին, որ նրանք պատերազմի դաշտից զանգում ու ասում էին՝ «կռիվը ծախած ա», բայց դրան զուգահեռ չէին փախչում իրենց վստահված դիրքից, չէին լքում վիրավոր ընկերներին, այլ մինչև վերջին շունչը պաշտպանում էին իրենց բաժին հայրենի հողը...
Գրասենյակը Մաշտոցի 13 հասցեում է (հեռախոս 091-53-72-66): Առավոտից մինչև երեկոյանը 6-7-ը այնտեղ մարդ կա։ Երեկ ես էլ էի այցելել իրենց։ Գնացեք, ծանոթացեք, շփվեք միմյանց հետ, միասին պայքարեք ձեր զավակներին մահվան ուղարկողների դեմ։ Մեր՝ հասարակ քաղաքացիներիս պայքարն այսօրվա պատուհաս իշխանավորների դեմ այլ կերպ ա դիտարկվում հասարակության կողմից, ձեր պայքարը՝ լրիվ այլ է։ Ձեր որդիները չեն վախեցել թշնամուց, կռիվ են տվել աշխարհի արյունարբու ցեղերից մեկի դեմ, ու դուք էլ չպիտի վախենաք, չպիտի հուսահատվեք ու թևաթափ լինեք, այլ պիտի պայքարեք, պիտի պայքարեք ներքին թշնամու դեմ նաև ձեր որդիների փոխարեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել