Tert.am-ը գրում է.

Մինչև առաջին կուրսի ուսանողը չվճարի առաջին կիսամյակի ուսման վարձը, նա չի կարող համարվել ուսանող, դա օրենքի պահանջ է:Այս մասին Tert.am-ին ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ ավելացնելով. «Ովքեր կարողանում են, վճարում են, իսկ այն ուսանողները, որոնք դժվարանում են պետք է որոշակի մաս վճարեն, մինչև որ վճարումների մյուս մասը ձևակերպվեն սոցիալական փաթեթով: Բայց չվճարել չեն կարող, այլապես նրանք չեն կարող ուսանող համարվել»:


Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը տեղեկացրել էր, որ. «Եթե նախկինում առաջին կուրսի ուսանողների վարձերի վճարման վերջնաժամկետ էր սահմանվում մինչև սեպտեմբերի կեսը, որից հետո չվճարողներին հեռացնում էին բուհից, այս տարի, թերևս վերջին օրերի ուսանողական բողոքի ակցիաների ազդեցության տակ, այդ վերջնաժամկետը երկարաձգվել է, բայց այդ մասին պաշտոնապես չի հայտարարվում։

Ի պատասխան հարցի, թե կա՞ն վճարովի համակարգի առաջին կուրսի ուսանողներ, որոնք ուսման վճարների բարձրացման հետ կապված հրաժարվել են ուսանող դառնալուց, Արամ Սիմոնյանը նշեց, որ բոլոր առաջին կուրսեցիները ապրիլից նախազգուշացված են եղել և գործերի ընդունման վայրերում այս մասին հայտարարություններ են կախված եղել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել