
Aysor.am-ը գրում է.
Նախորդ գիշեր Սև ծովի տարածքից Հայաստան է ներթափանցել հզոր ցիկլոն, որը հանրապետության տարածքի մեծ մասում խիտ ամպամածության և անձրևների պատճառ կդառնա:
Այսօր սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում 6-7 աստիճանով: Շրջանների մեծ մասում, հատկապես՝ հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան հավանական են զգալի առատ անձրևներ, ամպրոպ, սաստիկ քամի 20-22մ/վրկ արագությամբ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Բացառություն կկազմի Արարատյան դաշտը. այստեղ օրվա մեծ մասը կդիտվի առանց տեղումների եղանակ, կարճատև անձրևներ են հնարավոր երեկոյան ժամերին:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում օրվա երկրորդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, երեկոյան հնարավոր է անձրև և սաստիկ քամի 14-16մ/վրկ արագությամբ:
Ցերեկը սպասվում է +26+28, երեկոյան +21+23 աստիճան տաքություն: