Aysor.am-ը գրում է.

Առաոտյան աշխատանքի կամ դասի շտապելիս`  հաճախ ենք մոռանում առողջ նախաճաշի մասին կամ այն փոխարինում ենք անհայտ ծագում ունեցող ֆաստֆուդներով: 

Մասնագետները խորհուդ են տալիս հետևել առողջ սնվելու ռեժիմին և առաջարկում են բաղադրատոմս: 

Այսպիսով նախաճաշին պարտադիր օգտագործեք ձվածեղ կամ ձու` բանջարեղենի հետ, կարելի է նաև սառնարանում սառեցրած բանջարեղենով:

Օգտակար նախաճաշի պատրաստման համար բանջարեղենները տապակում եք 5 րոպե ցածր կրակի վրա, որից հետո վրան լցնում եք հարած ձու և այդպես պահում ևս 5 րոպե: Աղը և համեմունքները ավելացնում ենք ըստ ճաշակի: Կարելի է այս նախաճաշի հետ խմել թեյ կամ որևէ հյութ: Օգտակար է նաև ձվածեղը պատրաստել պանրով, լոլիկով, կամ ձուն օգտագործել աղցանների մեջ:

Այս նախաճաշն առավել անհրաժեշտ է այն մարդկանց, որոնց շատ էներգիա է հարկավոր օրվա ընթացքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել