Հունգարիայի հայ համայնք. Արդյո՞ք կառավարությունը Սաֆարովի արտահանձնումից ի վեր որևէ միջազգային ատյանի դիմել էPanorama.am-ը գրում է.

Հունգարիայի հայ համայնքը բաց նամակով դիմել է երկրի արդարադատության նախարար Տիբոր Նավրաչիչին՝ ցանկանալով պարզել, թե արդյո՞ք Հունգարիայի կառավարությունը որևէ միջազգային ատյանի դիմե՞լ է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց ի վեր։ Այս մասին տեղեկացնում է «Politics.hu» պարբերականը։

Սաֆարովը, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2004թ Բուդապեշտում հայ սպային կացնահարելու համար, 2012թ օգոսոտոսի 31-ին արտահանձնվեց հայրենիք: Չնայած Ադրբեջանը պաշտոնապես խոստացել էր, որ վերջինս կշարունակի ցմահ ազատազրկումը Ադրբեջանում, սակայն Ադրբեջանի նախագահը Սաֆարովին ներում շնորհեց:

Նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Երկու օր հետո, Հունգարիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժոլտ Նեմետը Ադրբեջանի դեսպանին իր մոտ կանչեց և քննադատեց Ադրբեջանի այդ քայլը`այն համարելով անընդունելի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել