
Emedia.am-ը գրում է.
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներից 10-ը կողմ են արտահայտվել Սիրիայի դեմ մասնակի զենքի գործադրմանը։
Այդ մասին հաղորդում է BBC գործակալությունը, մանրամասնելով, որ հանձնաժողովի ևս 7 սենատորներ դեմ են քվերակել, ևս մեկը՝ ձեռնպահ։
Դա նշանակում է, որ գալիք շաբաթվա ընթացքում այդ հարցը քննարկվելու է Սենատի ընդհանուր նիստում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստացել էր նաև ամենաազդեցիկ կոնգրեսականների աջակցությունը Սիրիայի դեմ ռազմական գործողությունների սկսելու նախաձեռնության հարցում։
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=43778/amn+senati+handznagoxovy+tvec+ir+hamadzaynutyuny+siriayi+harcum
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել