
1in.am-ը գրում է.
Sothebeys աճուրդի տունը Նյու Յորքում ներկայացրել է ամենախոշոր ադամանդն աշխարհում, որը երբևիցե աճուրդի է դրվել: Մոտ 120 կարատ կշռող թանկարժեք քարը կարող է աճուրդի դրվել Հոնկոնգում՝ հոկտեմբերի 7-ին:
2 տարի առաջ ՀԱՀ-ում հայտնաբերված ադամանդը օվալաձև անգույն քար է՝ կատարյալ մաքրությամբ: Աճուրդի կազմակերպիչները հույս ունեն քարի համար ստանալ ռեկորդային գումար՝ 35 մլն դոլար: Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Թանկարժեք զարդերի միջազգային դեպարտամենտի՝ Sotheby’s-Aisa-ի նախագահ Չին Յոուն ասել է. «Դա ամենակատարյալ քարն է և ամենամեծը, որ երբևիցե աճուրդի է դրվել: Թանկարժեք քարերի հավաքածուների տերերը բացառիկ հնարավորություն ունեն ոչ միայն տեսնելու այդ եզակի ադամանդը, այլև պայքարելու դրա համար: Նման զարդն արժանի է մեծ մրցակցության»: