Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտադրեց բացել Լաչինը: Հիմա, եթե Ադրբեջանը միջանցք չի բացում, ապա լուրջ խնդիր է ունենում արևմուտքի հետ, իսկ եթե բացում է, լրջագույն պրոբլեմ է ստեղծում Ռուսաստանի համար: Եթե Ալիևը Լաչինը բացեց, առանց Ռուբեն Վարդանյանի հեռացումը որպես նախապայման (պատրվակ) բավարարելու, դա նշանակում է, որ ՌԴ-ն, զորք ու հստակ պարտավորություն ունենալով, չի կարում բացի Լաչինը, իսկ արևմուտքը դա կարում է անել` առանց ռազմական ներկայության ու առանց նման պարտավորություն ունենալու: Զուտ քաղաքական շախմատի առումով Հայաստանը կհաղթի, եթե միջանցքը բացվի Վարդանյանի օրոք, թեկուզ եթե իրեն հեռացնեն բացումից, օրինակ, մի շաբաթ անց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել