
Panorama.am-ը գրում է.
Պուտինը հայտարարել է, որ ապօրինի ներգաղթյալների խնդրի վերաբերյալ միանգամից մի քանի ուղղությամբ պետք է աշխատել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի այսօր կայացած նիստի ժամանակ հայտարարել է, որ պետք է ավելի խիստ վարվել ապօրինի ներգաղթյալներին աշխատանք տրամադրողների հետ:
Աղբյուրի փոխանցմամբ` Պուտինն ասել է. «Արտասահմանցիների փաստաթղթերը պետք է նախ ժամանակին կազմվեն: Նրանց հետաքրքրությունները նույնպես պետք է հաշվի առնենք: Տեսնում ենք` ինչ անամոթ շահագործում է կատարվում: Մարդկանց անասունի պես են պահում աշխատանքի վայրում: Նրանք այնտեղ և ապրում են, և աշխատում, աշխատանքի դիմաց գրոշներ են ստանում, նրանցից վերցնում են փաստաթղթերը»:
Պուտինի խոսքերով այս խնդրի լուծումը շատ բարդ է: ՌԴ նախագահն ասել է, որ Ռուսաստանում միլիոնավոր մարդիկ են ապրում և աշխատում այս պայմաններում: Պուտինը կարծում է, որ այս խնդրի շուրջ միանգամից մի քանի մոտեցում է պետք...
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ