
Երբ ասում են, թե Եվրամիությունը հայտարարել է, թե Հայաստանի որոշումը համատեղելի է համարում, սուտ են ասում ու ասողները շատ լավ գիտեն, որ սուտ են ասում... Եվրահանձնաժողովի հայտարարությունը սա է՝ ՙՄենք կձգտենք ավելի լավ հասկանալ, թե որոնք են Հայաստանի մտադրությունները և ինչպես դրանք կարող են համատեղվել այն հանձնառությունների հետ, որոնք Հայաստանը իր վրա էր վերցնում Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրերով՚: Իմ կարծիքով, պարզապես ձեռ են առնում՝ էդ ինչպես եք պատկերացնում այդ համատեղումը՝ հո դուք գիժ չեք... Մեր իշխանությունների ներկայացուցիչներն այլ կերպ են մեկնաբանում... Բայց մեր իշխող կուսակցության ներկայացուցիչներն արդյոք մեկնաբանելու իրավունք ունեն ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ... Ախր ձեզ չէին էլ տեղեկացրել, որ Մաքսային միությանն ենք ուզում միանալ... Ձեր կարծիքի վրա, ներեցեք, թքել էին...