Esyes.am-ն արդեն պատմել է, որ երգչուհի Անի Քրիստին նշում է երաժշտական  իրգործունեության 15-ամյակը:  Այս անգամ երգչուհու հետ բլից հարցազրույց ենք արել:

Դու`  քո երգացանկի մասին:

-  Երգացանկս բավական բազմաժանր է` տարբեր երաժշտական ոճեր նախընտողների համար:

-  Նախընտրածդ երաժշտական ոճը: 

-  Ըստ տրամադրության, ժամանակի և վայրի եմ ընտրում: Խտրականություն չեմ դնում, բայց բոլոր ժանրերում էլ միայն որակյալն եմ նախըտրում:

-  Առաջին երգդ: 

- Առաջին երգս՝ «Բարին կհաղթի»-ն է, որի խոսքերի ու երաժշտության հեղինակը Վահան Անդրեասյանն է:

-  Առաջին բեմելդ: 

-  Եթե չեմ սխալվում, առաջին դասարանում էր, երբ դեռ յոթ տարեկան էի, իսկ ավելի պրոֆեսիոնալ` տասնմեկ տարեկանում:

-  Երգացանկիդ մեջո՞ր երգն ես ամենաշատը սիրում:

-  Բոլոր երգերս էլ սիրում եմ, բայց մի քանիսն եմ առանձնացնում, որոնք այս պահին կդժվարանամ թվել:

-  Երաժշտական բնագավառում կուռք ունե՞ս:

- Կուռքեր չունեմ, ունեմ լավ օրինակներ, որոնք շատ քիչ են, բայց բավարար, որ  դառնամ այն, ինչ հիմա կամ:  Այդ ուսուցողական ընթացքը դեռ շարունակվում է:

-  Կա՞ միջազգային հիթորը շատ կցանկանաս կատարել:

-  Դրանք մի քանիսն են, առաջիկա մենահամերգիս անպայման կերգեմ:

-  Երգիչում հետ կուզենաս զուգերգով հանդես գալ:

-  Դավիթ Բիսբալ:

 -  Քեզ համար ամենաթանկ մրցանակը: 

- Լավ մարդ լինելու գնահատականը, սիրված լինելը թե՛ ընտանիքիս, թե՛ ազգիս կողմից: Կցանականամ այնքան սիրված լինել, որ վերջում գնահատականս բարձր լինի: Սա է ինձ համար ամենամեծ մրցանակը, թե չէ այն բոլոր արձանիկները, որոնք ես ունեմ, ոչինչ են ցանկությանս համեմատած: Մի փոքր փիլիսոփայորեն պատասխանեցի :):

Շոու բիզնեսից քո հայտնի ընկերը:

- Շոու բիզնեսում ընկերներ չունեմ, բոլորը բարեկամներս են:) 

Ստացածդ առաջին մրցանակը: 

- Առաջին մրցանակս ստացել եմ 1888 թվականին,  «Իզաբելլ» մանկապատանեկան մրցույթում:

Երգարվեստում քո խորհրդատուն ու քննադատը ո՞վ է:

- Ժամանակը:

Այս բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ:

- Սայաթ-Նովա երգի մրցույթ-փառատոնում երկու տարի անընդմեջ լավագույնի տիտղոսին արժանանալը: Այդ տարիներից սկսած էլ  Անի Քրիստի երգչուհին լայն զանգվածներին հայտնի դարձավ:

Քանի՞ տարի ես բեմում: 

- Այս տարի նշում եմ իմ գործունեության 15-ամյակը, ինչի առիթով էլ նախատեսում եմ մարտի 15-ին՝ իմ ծննդյան օրը, մենահամերգ ունենալ:

Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:

- Միայն լավ բաներ չէ, որ տվել է. ժամանակին շատ էի զարմացել ու մեծամտացել: Հիմա, փառք Աստծո, ամեն ինչ կարգին է, ես գիտեմ ինձ վերադաստիարակելու ճիշտ ճանապարհը:

Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:

- Առաջիկայում նոր տեսահոլովակ կունենամ և, ինչպես արդեն ասացի, մարտին կկայանա իմ մենահամերգը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել