
Ladynews.am-ը գրում է.
Պարզվում է` «բոլորն էլ նույնն են» արտահայտությունը միայն կանայք չէ, որ օգտագործում են: Ուժեղ սեռն էլ է հաճախ դեմքի խելացի արտահայտությամբ սկսում դատել կանանց մասին ու երբեմն գալիս այն եզրահանգման, որ բոլոր կանայք էլ նույնն են: LN-ը հավաքել է այն թյուր կարծիքները, որոնք առավել հաճախ են տղամարդիկ արտահայտում կանանց մասին:
Կանայք պաշտում են ռոմանտիկան: Որոշ կանայք իրոք սիրում են ռոմանտիկա, բայց միայն այն դեպքում, եթե կան կայուն հարաբերություններ: Այսինքն՝ եթե տղամարդը ուշադիր է առհասարակ, և հարաբերությունները ամուր են, նրա մատուցած անկակնկալն էլ սիրով կընդունվի կնոջ կողմից: Բայց եթե որևէ տղամարդ որոշի, որ կարող է 5 օր տուն չգնալ, չզանգել և այլն, իսկ վերջում հայտնվել մի մեծ ծաղկեփնջով, հուսալով, որ կանայք սիրում են ռոմանտիկան, առնվազն աբսուրդ է:
Կանանց «ոչ»-ը «այո» է: Որոշ կանայք իրոք սիրում են կոկետություն անել, «ոչ» ասել ու սպասել, որ իրենց կհամոզեն, բայց դա չի նշանակում, որ կանացի «ոչ» բնության մեջ գոյություն չունի:
Կանանց անհրաժեշտ են ապագայի մասին խոստումներ: Այս միտքը տղամարդկանց մոտ հասել է այն աստիճանի, որ ոմանք, կարծելով, թե այլ կերպ հնարավոր չէ կնոջ հետ,անգամ մեկ գիշերվա համար տալիս են այնպիսի խոստումներ, որ հորինելն իսկ դժվար է: Նրանք սկսում են խոսել ապագա երեխաների կրթությունից, տան ջերմությունից և այլն: Սիրելի տղամարդիկ, մեզ պետք չեն Ձեր ստերը, եթե ցանկանում եք լուրջ հարաբերություններ, ապա կառուցեք այդ ամենը գործով, ոչ թե խոսքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ