Doctors.am-ը գրում է.

Հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդությունը Ջոն Քենեդիին իսկական <<նախագահական>> տեսք էր տալիս: 
Ողբերգական կերպով մահացած Ջոն Քենեդին ԱՄՆ ամենահայտնի նախահագներից էր, ով նաև ժողովրդի սերն էր վայելում: Այս սիրո հիմնական պատճառներից մեկը նրա՝ երիտասարդ կինոաստղի տեսքն էր: Քենեդին միշտ այնպիսի տեսք ուներ, կարծես հենց նոր էր դուրս եկել դիմահարդարի աշխատասենյակից՝ չմոռանալով սոլյարի այցելել: 
Իր վառ արտաքինով նախագահը պարտական էր գենետիկ հիվանդությանը. նրա մոտ առկա էր Ադիսոնի հիվանդությունը՝ հազվադեպ էնդոկրին հիվանդություն, որի հետևանքով մակերիկամը կորցնում է բավարար քանակով հորմոն արտադրելու ունակությունը,և մաշկը գեղեցիկ ոսկեգույն երանգ է ստանում: 
Այս հետաքրքիր հանգամանքը Քենեդիի օգտին աշխատեց, քանի որ նրա նախընտրական քարոզարշավի շրջանում մասսայականություն սկսեց վայելել գունավոր հեռուստացույցը, և հոլիվուդյան արևայրուքով երիտասարդ թեկնածուն գրավեց ընտրողների սրտերը: 
Ինքը՝ Քենեդին, միշտ հերքում էր հիվանդության առկայությունը, քանի որ այն մշտական բուժում է պահանջում և բարդանալու դեպքում կարող է հանգեցնել կոմայի, ինչն անհամատեղելի է հատկապես նախագահի կերպարի հետ:
Վերջերս հրապարակված բժշկական փաստաթղթերը, սակայն, ապացուցում են, որ նա այդ հիվանդությունն ունեցել է 1955-1957թթ, հոսպիտալիզացվել 9 անգամ: Եթե նա չսպանվեր, ապա վաղ թե ուշ հիվանդության բարդությունները կարտահայտվեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել