Panorama.am-ը գրում է.

Եվրոպական Հանձնաժողովը պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն, որտեղ, հաշվի առնելով Հայաստանի կայացրած որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտւմ ներգրավելն ու ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցությունը.  «Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի անց, մենք ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա»: 

«Մենք նկատի կունենանք Մաքսային միությանը միանալու Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի Հայաստանից լավագույնս հասկանանք իրենց մտադրություններն ու թե ինչպես են իրենք ցանկանում ապահովել համատեղելիությունը դրա և Ասոցացման և ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունները: Այդ խորհրդակցությունների ավարտից հետո էլ մենք հետագա ընթացքի համար եզրահանգումներ կանենք: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել