Yerevannews.am-ը գրում է.

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, կարգաբերման եւ փականի փոխարինման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 15:00–ը դադարեցվելու է Մ.Մաշտոցի պողոտայի թիվ 2,4, Գ.Լուսավորիչ փողոցի թիվ 17 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել