
1in.am-ը գրում է.
Կորեայում ավելի ու ավելի տարածված է դառնում ոտքերը 13 սմ-ով երկարացնելու վիրահատությունը: Նորաձևության հետևորդները նույնիսկ չեն վախենում հաշմանդամ մնալ: Այս մասին հաղորդում է Rocket News24-ը:
Այդ պրոցեդուրան հետևյալ կերպ է ընթանում՝ ոսկրային հյուսվածքներին, այսպես ասած, «ամրակներ» են ամրացվում: Հետո բժիշկը միլիմետր առ միլիմետր ձգում է ոսկորները՝ ասեղի օգնությամբ՝ օրգանիզմին «դրդելով» ռեգեներատ (ոչ հասուն բջիջների կոմպլեքս) արտադրել, որը ժամանակի ընթացքում նոր ոսկոր է դառնում:
Նախնական խորհրդատվությունների ժամանակ վիրաբույժները վստահեցնում են իրենց հաճախորդներին, որ նրանց ոտքերը կերկարեն մինչև 13 սմ: Տարեկան նման վիրահատական միջամտության է դիմում 600 կորեացի:
Սակայն վիրահատությունների ավելանալու հետ մեկտեղ՝ աճում է նաև վիրաբույժների դեմ ուղղված դատկան հայցերի թիվը:
Այսպես 20-ամյա երիտասարդը վիրահատությունից հետո այլևս չի կարողացել շարժվել: Մեկ այլ նորաձևության հետևորդի բախտը մի քիչ ավելի շատ է բերել՝ վիրահատությունից մեկ տարի անց նա կարողացել է հենակներով քայլել: