Tert.am-ը գրում է.

Ռուսաստանյան մասնագետները հրապարակել են սիրիական Հալեպ քաղաքի Հան ալ-Ասալե արվարձանում ռազմական թունավոր նյութերի օգտագործման մասին իրենց եզրակացությունը: ԱԳՆ-ում հույս ունեն, որ նրանց եզրահանգումները կստիպեն մանրամասնորեն ուսումնասիրել Սիրիայում կատարված դեպքերը՝ առանց հստակ ապացույցների մեղքը չբարդելով սիրիական իշխանությունների վրա, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:

Ռուսաստանի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ նշում է, որ վերջին շրջանում տարածվել են տարբեր լուրեր, որոնք առանց ապացույցների փորձում են քիմիական զենք կիրառելու մեղքը բարդել պաշտոնական Դամասկոսի վրա: Այս կերպ հիմք է պատրաստվում ռազմական միջամտության համար: ԱԳՆ-ն նշում է, որ ռուսական կողմը պատրաստ է տրամադրել փորձանմուշների անալիզների արդյունքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել