Emedia.am-ը գրում է.

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այս տարվա հուլիսին մենք ամփոփեցինք Հայաստանի հետ տարվող բանակցությունները Ասոցացման Պայմանագրի շուրջ (ներառյալ Ազատ ու Համապարփակ Առևտրի Մասին Պայմանագրի)։ Այս պայմանագիրը թույլ կտար Հայաստանին, ԵՄ աջակցությամբ, առաջ շարժվել համապարփակ արդիականացման ու բարեփոխումների ճանապարհին՝ հիմնվելով ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա։

Մենք հաշվի ենք առնում Հայաստանի առևերևույթ ցանկությունը անդամակցելու Մաքսային Միությանը։ Մենք ցանկանում ենք հասկանալ Հայաստանի իրական ցանկությունները ու այն, թե ինչպես են նրանք նախատեսում համատեղել այն Ասոցացման Պայամանագրի ու Ազատ Համապարփակ Առևտրի Մասին Պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետ։

Մենք ցանկանում ենք նշել, որ Ասոցացման Պայամանագիրը ու Ազատ Համապարփակ Առևտրի Մասին Պայմանագիրը բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որից շահելու են բոլոր կողմերը, այլ ոչ դատարկ խաղ, ու այն համատեղելի է ԱՊՀ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել