Emedia.am-ը գրում է.

«Սիրիան կսկսեն ռմբակոծել։ Եթե ռեժիմը դիմակայի, զորքեր կմտցնեն։ Նպատակը կիսելն է Սիրիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան՝ ստեղծելու միասնական Քրդաստան։ 40 մլն–ի հասնող քրդերը կդառնան ԱՄՆ–ի ժանդարմները տարածաշրջանում։

ԱՄՆ–ը ցանկանում են կասեցնել Ռուսաստանի գազի գնումները Եվրոպայի կողմից։ Եթե Քաթարի գազը հասնի միջերկրական ծովի ափ, անցնի Թուրքիայով ու դուրս գա Եվրոպա, Ռուսաստանի տնտեսության կհասցվի 30 տոկոսի վնաս։ Միայն Սիրիան է խանգարում։ Բայց սա սցենարի միայն կեսն է։

Երկրորդ մասը. իրականացվում է հարձակում Իրանի վրա, այդ մասին է խնդրում Իսրայելը, որոշումը կայացված է արդեն։ Բոլոր փախստականները ու արյունոտ ձեռքերով զինյալները ու՞ր պետք է փախչեն։ Հարավային Կովկաս։ Ադրբեջանը մտցնում է զորքերը Լեռնային Ղարաբաղ։ Զինյալ մահմեդականները սկսում են աջակցել Ադրբեջանին։ Թուրքիան նույնպես գալիս է Ադրբեջանին օգնության։ Հայաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին։ Հայաստանում մեր զորքերն են. մենք օգնում ենք Հայաստանին։ Իսկ այնուհետև այս քաոսը անցնում է արդեն Վրաստան ու Հյուսիսային Կովկաս։ Սա գլոբալ մեծ կովկասյան պատերազմի մեկնարկը կլինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել