1in.am-ը գրում է.

Ծաղիկների, թիթեռների տեսքով, ինչպես նաև բանակային թեմաներով դաջվածքները չեն խանգարում աշխատանքի ընդունվելիս՝ ի տարբերություն այնպիսի պատկերների, որոնք ասոցացվում են մահվան, ռասիզմի և սեքսի հետ: Այս մասին հաղորդում է Korrespondent.net կայքը՝ վկայակոչելով բրիտանացի գիտնականներին:

Սենթ Էնդրյուսի համալսարանի մենեջմենթի ֆակուլտետի աշխատակից Էնդրյու Թիմինգը բրիտանական սոցիոլոգիական ասոցիացիայի համաժողովի ժամանակ հայտնել է իր հետազոտության արդյունքների մասին:

Մի քանի գործատուների հարցման ենթարկելով՝ գիտնականը պարզել է, որ «անընդունելի» են համարվում այն դաջվածքները, որոնք ասոցացվում են մահվան հետ, ունեն սեռական բնույթ, ինչպես նաև ասոցացվում են ռասիզմի և թմրանյութերի հետ:

Գիտնականն ընդգծել է, որ դաջվածքներին հատկապես վատ է վերաբերվում ավագ սերունդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել