1in.am-ը գրում է.

Էստոնացի գիտնականները ցուցադրել են երկրում կլոնավորած Յունի անունով հորթին՝ հաղորդում է տեղի հեռուստատեսությունը: 

Հորթը ծնվել է հունիսի կեսերին, սակայն նրան պաշտոնապես ներկայացրել են երեքշաբթի: 

Յունիի գենոմի մեջ տեղադրել են մարդկային աճի հորմոն, որի շնորհիվ հնարավոր կլինի կաթ ստանալ` դեղագործության մեջ կիրառելու համար: 

Նախագծի գաղափարը կայանում է նրանում, որ եթե կլոնավորված հորթը մեծ կով դառնա, ապա կարող է աճի հորմոնով կաթ տալ, որը հնարավոր կլինի անջատել կաթից: Ենթադրվում է, որ նման տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի արտադրանքի արժեքի նվազեցմանը և կբարձրացնի մարդկանց բուժման որակը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել