Երբ երեխան կամակորություն է անում...-Լվացվիր, պետք է ճաշենք:
-Չէ... 
Արդյունքում՝ լացող մանկիկ, բարկացաց մայրիկ, քայքայված նյարդեր, հոգեբանական տրավմա: 

Իսկ հնարավո՞ր է արդյոք ստիպել մանկիկին լսել՝ առանց կոնֆլիկտի: Իհարկե՝ այո: 

Պարզվում է, որ ծնողներն ամենից հաճախ բարկանում են իրենց բալիկի վրա, երբ նրանք հրաժարվում են լվացվել, սովորել դասերը եւ գնալ քնելու: Ինչպե՞ս վարվել: 

Ամեն բան իր պատճառն ունի

Երեխաները սիրում են խաղալ: Դա իրենց առօրյա պարտադիր աշխատանքն է: Երեխան խաղի միջոցով է ճանաչում աշխարհը, բացահայտում իրերն ու եըեւույթները: Երբ երեխան խաղում է, իսկ դուք նրան ստիպում եք ինչ-որ բան անել, նա դա ենթագիտակցորեն ընդունում է, որպես «սեփական իրավունքների խախտում», ուստի հրաժարվում է կատարել ձեր պահանջը. «քունս չի տանում», «դպրոց գնալ չեմ ուզում» և այլն:

Ինչպե՞ս լուծել խնդիրը

Ամեն ինչ կստացվի, եթե դուք երեխայի կյանքը վերածեք մեծ խաղի: Իհարկե, դա ձեզանից շատ ժամանակ կպահանջի, բայց եթե դուք երեխա եք լույս աշխարհ բերել, ուրեմն պարտավոր եք ձեր ժամանակի մեծ մասը նրան նվիրել, եթե նույնիսկ հարյուր կես լինեք:

Լվացվել: Երեխան պետք է վաղ մանկությունից իմանա, որ լվացվելն անձնական հիգիենայի պարտադիր մասն է: Հաճախ նա հրաժարվում է լվացվել, քանի որ իր աչքին ձեռքերը մաքուր են երևում: Ի՞նչ անել: 

Դուք կարող եք երեխայի ձեռքերը փայլով պատել և նրան բացատրել, որ գոյություն ունեն «մանրէ» կոչվող վտանգավոր «կենդանիներ», որոնք ապրում են ձեռքերի ափերի մեջ: Նրանք շատ խոքրիկ են, ինչպես փայլի հատիկները, միայն թե դրանք անտեսանելի են:
Հետո խնդրեք ձեր բալիկին, որ փայլփլուն ձեռքերով դիպչի տարբեր առարկաների՝ օրինակ բաժակի, դռան բռնակի, խաղալիքի, և բացատրեք, որ փայլի նման էլ մանրէներն են տարածվում: Մանրէների պատճառով նա կարող է հիվանդաալ, իսկ այդ դեպքում ստիպված կլինի անկողնում երկար ժամանակ անցկացնել, չի կարող խաղալ իր սիրելի խաղալիքով, պաղպաղակ չի ուտի... Իսկ մանրէները սպանել կարելի է միայն օճառի փրփուրով ու մաքուր ջրով:

Դաս սովորել: Երեխան հրաժարվում է դաս սովորել ոչ միայն այն պատճառով, որ դասատուն վատն է, դասընկերներն իրեն չեն սիրում, խաղալ է ուզում, այլև այն պատճառով, որ դուք նրան բացասաբար եք տրամադրում:
Կարևոր է, որ երեխան դպրոցի մասին տեղեկանա մինչև դպրոցական տարիքի հասնելը: Նա պետք է իմանա, որ դպրոցը յուրաքանչյուր մարդու կյանքում պարտադիր պայման է, և դա իր բարեկեցության ու երջանիկ ապագայի նախաբանն է:
Երեխան չպետք է նկատի, որ ուսումնական տարվան պատրաստվելը ծնողի համար հոգս է, որ դուք շատ ջանքեր ու փող եք ծախսում հագուստի, գրենական պիտույքների վրա: Նա կարող է կարծել, որ իր պայուսակը գնել եք խաղալիքի համար նախատեսված փողով: 
Լավ կլինի երեխայի համար աշխատանքային գրաֆիկ կազմել: Նա պետք է իմանա երբ, ինչով և որքան ժաանակ զբաղվել: 

ամբողջական նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել