Երբ սրանք լեզվի օրենք էին փոխում, ստորագրում, ես ասում էի՝ էդ ամենի խորքային պրոբլեմն էն է, որ սրանց գլուխներն ու հոգիները 1991 թ.-ին էդպես էլ չանկախացան:

Շատ հարմար է անազատ մարդկանց համար լինել էս կամ էն միության մեջ: Հարմար տեղավորվել, ջայլամի պես ոչինչ չնկատել, բռնել իր համար, իր փոխարեն նախապես որոշված գիծն ու գնալ անորոշ ուղղությամբ, որն իր տեղակ որոշել են:

ԵՄ ասոցացումն էլ է նույնը: Ես իրավունք ունե՞մ չուզելու, ո՛չ էն, ո՛չ էլ էն:
(Այդ երբվանի՞ց ուղղությունը գերադիր դարձավ լինելիությունից, գոյության պարզ ու փորձված հաստատունությունից: Հայաստանը կայարան չէ, որտեղ պետք է կողմնորոշվել ուր գնալ, հայե´ր: Արևելքն ու արևմուտքը, հյուսիսն ու հարավն իրակություններ չե´ն, դրանք երկրորդային համեմատական հասկացություններ են, իրակությունը հո´ղն է, Երկի´րը, որի վրա ապրում ես, ու էդ Երկիրն իր տեղում, միա´յն իր տեղում է Երկիր, իր բաժին հողի վրա, իր թեկուզ դժխեմ բախտով ու իր` բացառիկ դերով պայմանավորված տեսակով:)

Հարց ունեմ՝ բա Արցա՞խը: Հայաստանի Հանրապետությո՞ւն, հմի քո հարցերը Արցախի Հանրապետության հետ հստակեցրե՞լ ես: Դուք իրար վերջը ի՞նչ եք գալիս: Ո՞նց ես մտնում էս կամ էն միության մեջ, քանի՞ մարզով ու մարզկենտրոնով:

Մենք էդպես էլ չունեցանք պետություն: ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Ու ո՞ւր ենք գնում հիմա:

Միշտ ասում էի, որ ես մեջքիս պետություն չեմ զգում: Պետության բաղադրիչներից մի բանակ ունեմ, ուրիշ ոչինչ: Կարո՞ղ է մի օր պարզվի, որ մեզ բանակ էլ պետք չի:

Է՛հ, Մա՛յր Աթոռ ջան, մի լավ թափ տուր քեզ, մի լավ արթնացիր: Էլի մնացինք մենակ քո հույսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել