Մաքսային միություն մտնողները դե յուրե (փաստաթղթով) զրկվում են ազատ առևտրի այլ գոտիների միանալու հնարավորության վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելուց: Այսինքն` մտնելով Մաքսային միություն` մենք չենք կարողանա մտնել Եվրամիության խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի (զրոյական մաքսատորքերով առևտուր), քանի որ ԵՄ-ն, բնականաբար, մեզ վերաբերող հարցով չի բանակցի ռուսների հետ:  

Մի կողմ թողնենք այն, որ տնտեսական տեսակետից Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին հսկայական օգուտներ էր տալու, որն ի դեպ անհամեմատելի է ուղղակի Մաքսային միության հետ (սրա հիմնավորումները կարող եմ առանձին տալ): Մաքսային միությունը ներկայիս ավտորիտար Ռուսաստանի սահմանները մեծացնելու սկիզբն է` այլ երկրներին ինքնիշխանությունից զրկելու հաշվին: Խոսք է գնում միասնական արժույթի, բանկային կարգավորման համակարգի մասին և այլն: Ինքնիշխանության քաղաքական կորուստն էլ Եվրասիական միությունն է լինելու: 

Այնպես որ Մաքսային միություն մեր մտնելով կամրագրվի Հայաստանի ինքնիշխանության փաստացի կորուստը, որն էլ որոշ ժամանակ անց կարձանագրվի դե յուրե (աշխարհի քաղաքական քարտեզից Հայաստանի վերացմամբ): Ու ստեղ արդեն կարևոր չէ` ռուսները մեզ կծախեն թուրքերին ու ադրբեջանցիներին` երկիրը բաժան-բաժան անելով, մի մասը իրանց կպահեն, թե այնուամենայնիվ ամբողջը իրանց կպահեն` որպես գաղութ: Առավել հավանական է առաջին տարբերակը` հաշվի առնելով ամբողջ աշխարհում Ռուսաստանի օրեցօր թուլանալու ու նվաստացվելու միտումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել