
Asekose.am-ը գրում է.
Սիրիան հայտարարել է այն երկրների ցանկը, որոնք պատրաստվում է ռմբակոծել` ԱՄՆ-ի կողմից հնարավոր օդային հարձակման դեպքում: Ամերիկայի հարձակման դեպքում Սիրիան կռմբակոծի Իսրայելը, Կիպրոսի թուրքական հատվածը, և Թուրքիան: Ցուցակում որպես ռմբակոծման թիրախ ընտրվել են Թուրքիայի ռազմական և հետախուզության մի շարք հաստատություններ: Վերոնշյալի մասին հայտնում է թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը՝ հղում տալով իսրայելական և սիրիական լրատվական աղբյուրներին:
Նշվում է, որ Իսրայելում, Կիպրոսի հյուսիսային հատվածում և Թուրքիայում օդից արված նկարները, ռազմական հենակետերը ցուցադրվել են Սիրիայի պետական հեռուստալիքով:
Որպես ռմբակոծման թիրախ ընտրված է Իսրայիլի «Դիմոնա» ատոմակայանը, Հայֆայի նաֆթա-քիմիական կենտրոնը, Հազորի ռազմական օդանավակայանը, Փալմաչին, Զալաիմ, Թզրիֆին ռազմաբազաները, Քալանդիա օդանավակայանը, Թուրքիայի և Կիպրոսի հյուսիսային հատվածի մի շարք ռազմական օբյեկտներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ