
Panorama.am-ը գրում է.
Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների, 2013թ. հունվար-հունիսին հանրապետություն են ժամանել 321 279 զբոսաշրջիկներ կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14.3%-ով:
Ինչպես հայտնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 343 263 մարդ կամ 2012թ. հունվար-հունիսի նկատմամբ ցուցանիշն աճել է 13.6%-ով:
Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների, 2013թ. հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.7%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 36.3%-ը` ԵՄ երկրներին և 34.0%-ը` այլ երկրներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/economy/2013/09/03/tourism/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել