
1in.am-ը գրում է.
Բրազիլիայի կառավարությունը դատապարտել է ամերիկյան հատուկ ծառայությունների գործողությունները՝ դրանք անվանելով «անընդունելի ներխուժում» երկրի ներքին գործերին: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Մեքսիկայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ից պահանջել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ կապված վերջերս հրապարակված սկանդալային տեղեկությունների հետ:
Գերատեսչությունը վրդովված է տեղեկություններից, համաձայն որոնց՝ ամերիկյան կողմը հետևել է գործող նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի նամակագրությանը նախընտրական արշավի ժամանակ:
Իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են գտնել մեղավորին՝ կոնկրետ մարդու, ով պատասխանատու է լրտեսման համար: Միևնույն ժամանակ Մեքսիկայի ԱԳՆ-ն դատապարտել է երկրի քաղաքացիների լրտեսումն ու միջազգային նորմերի խախտումը:
Նիետոյի և Ռուսեֆի անձնական նամակներին հետևելու մասին տվյալները սեպտեմբերի 1-ին հրապարակել էր ամերիկացի լրագրող Գլեն Գրինոուլդը: Տեղեկությունները գաղտնազերծել էր ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Նա նույնիսկ հատվածներ էր ներկայացրել Նիետոյի նամակագրությունից: ԶԼՄ-ները հայտնել են նաև նրանց հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման մասին: Չի հաղորդվում՝ շարունակվո՞ւմ է արդյոք լրտեսումը: