
Tert.am-ը գրում է.
Վաթսունչորսամյա ամերիկուհի Դայանա Նայադին սեպտեմբերի 2-ի երեկոյան հաջողվել է լողալով կտրել-անցնել ԱՄՆ-ի և Կուբայի միջև ընկած Ֆլորիդյան նեղուցը, հայտնում է Лента-ն՝ հղում անելով Reuters-ին։
Լողորդուհին հաղթահարել է 177 կմ տարածք՝ Հավանայից մինչև Ֆլորիդա-Քիս արշիպելագն անցնելով ընդամենը 53 ժամում։ Այդ ընթացքում նրան հետևել է 5 նավակ, որոնք կնոջը պարբերաբար ջուր ու սնունդ են տվել, ինչպես նաև հետևել են նրա առողջական վիճակին։
1997թ. այս նեղուցը լողալով անցել է 22-ամյա ավստրալուհի Սյուզի Մարոնին, սակայն Նայադը դարձել է առաջին կինը, ով դա արել է առանց շնաձկներից պաշտպանող ցանցի։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/09/03/cuba-us-strait/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել