Ինչո՞վ են տարբերվում Սորոսի, զանազան միջազգային կազմակերպությունների ու մնացածների գրանտակեր լաչառները Լֆիկի լաչառներից... Որ ավելի գրագե՞տ են, ավելի թաքնվա՞ծ, ավելի կեղծավոր ու անազնի՞վ, ազնիվի դիմակով` ազնիվ մարդկանց օգտագործելո՞վ... Որ ավելի լավ նյութական պայմաններո՞ւմ են ապրում, ունեն շքեղ մեքենանե՞ր, շատերը բիզնեսնե՞ր, բանկային հաշիվնե՞ր... Է՜, լաչառը լաչառ է, ումն ուզում է լինի…
Փակ շուկայի պայքարը նման է ռուսների հայտնի ասացվածքին` «Ճաշից հետո մանանեխ պետք չէ»… Երկու տարի ձեր լեթարգիական քնից հետո կուրծք ծեծել պետք չէ… Այն արդեն կառուցվել է և մանկամտություն է պահանջել ինչ-որ բան փոխել, ու ջրի մեջ պղպջակներ մի թողեք… Հիմա արդեն խնդիրը իշխանություններինն է, կառավարությանը: Անհրաժեշտ է պարզել, թե որ պաշտոնյաների, կազմակերպությունների մեղքով է այդ ամենը կատարվել, պատժել նրանց և վերջիվերջո այնպիսի մեխանիզմներ մշակել, այնպիսի մթնոլորտ ձևավորել, որպեսզի բացառվեն նման երևույթները…Հատկապես, եթե խոսքը պատմական հուշարձան ճանաչված շենքերին, շինություններին է վերաբերում:
Սա լավ դաս էր բոլորիս…
Այդ ակտիվիստ նախախորհրդարանականները, բնապահպանները, որոշ քաղաքական ուժերի գերակտիվ-ռեակտիվ երիտասարդները «ԱՅՐԱՐԱՏ» կինոթատրոնի, անօրինական անտառահատումների, մյուս հուշարձանների պահպանության վերաբերյալ ինչո՞ւ էրոտիկ պառկացույցեր չեն անում, ինչո՞ւ ձայն չեն հանում…
«Այրարատ» կ/թ-ը պակա՞ս հուշարձան է... Այն իմ և իմ սերնդակիցների հանգստի լավագույն վայրերից էր` իր կինոդահլիճներով, սրճարան-բարերով… Թե՞ «Այրարատ» անունը կրող կ/թ-ը կարելի էր սեփականաշնորհել և վերածել փնթի տոնավաճառի, փչացնել շենքի ողջ ճարտարապետական տեսքն ու շենքի շրջակայքը… Ո՞ւր էիք, պարոնայք ճարտարապետներ, չէի՞ք տեսնում...
Թե՞ դա պակաս կարևոր հարց է...
Սակայն, արդեն ժամանակն է, որ այս և նման այլ հարցերում յուրաքանչյուրս հանուն մեր պետության ապագայի, հանուն մեր զավակների լինի բնապահպան, լինի քաղաքացիական պայքարի մասնակից, լինի անհանդուրժող մեր հասարակությանը անհարիր տարաբնույթ դրսևորումների նկատմամբ:
Կաշառք, քաշքշուկ, հովանավորչություն, պետական միջոցների վատնում, բնապահպանական, քաղաքաշինական խնդիրներ, սոցիալական անարդարություն, այս կարգի այլ հարցեը պետք է լինեն մեր` բոլորիս ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է տարիներ ի վեր կքած մեջքը շտկել, շտկել տղամարդավարի, շտկել և շտկել իրավիճակը մեր երկրում` հարգելով օրենքներն ու կարգ ու կանոնը…
Հ.Գ. Հա’, էն Կոմիտասի 5-ից ի՞նչ կա... Կարծես մոռացել ենք, հա՞...



