Գիշերը ինձ զանգ է տալիս մեր ակտիվիստներից մի աղջիկ, զգում եմ, որ ինչ-որ մի բան այն չէ: Մի երկու հարցադրումից հետո սկսեց լացել ու պատմել.
- Երեկոյան հատուկ գնացել եմ Մալաթիա, մի կնոջ տուն, որին շատ լավ ճանաչում եմ, և ով երեկ Փակ շուկայի մոտ ներկայանում էր տեղի բնակիչ և առևտրական: Իմ բարևից անմիջապես հետո ոգևորված ինձ ասում է. «էսօր ինձ «Հայլուրով» կտենաս», փորձում եմ հասկանալ ինչո՞ւ, այդքան մեծ ցանկություն ունե՞ր «Հայլուրով» երևալու, պատասխանը չի ուշանում.
- 10 000 դրամ փող են տալիս, վատ ա, էսօր հացի փող չունեի, վաղն էլ եմ գնալու:

Փորձեցի բացատրել, անիմաստ, պատասխանը մեկն էր. «Ես 10 օրից գնում եմ Հայաստանից, ինձ բացարձակ չի հետաքրքրում` ինչ կլինի վաղը»: 
....Ես ինձ շատ վատ էի զգում, որ ամբողջ ճանապարհին տրանսպորտի մեջ մի կերպ էի ինձ զսպում, որ չլացեմ, ամաչում եմ, շատ եմ ամաչում: Առաջին անգամ ես ինձ անզոր զգացի ............ այդ կինը իմ ավագ քույրն էր: 
..... Ես, որ միշտ գտնում եմ ինչ-որ բան ասելու, իմ կյանքում առաջին անգամ չիմացա` ինչ ասեմ, մի պահ կորցրել էի խոսելու ունակությունս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել