
Ladynews.am-ը գրում է.
Երբ ասում են՝ ճանաչիր առաջին հայացքից, թվում է՝ անհնար է: Սակայն կան հատկանիշներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել մարդու բնավորության մասին հենց առաջին հայացքից:
Կլոր դեմք ունեցողները բարեհոգի մարդիկ են: Նրանք ընդունում են աշխարհն այնպես, ինչպես կա: Չեն ձգտում փառքի և բարձր աստիճանի: Իսկ եթե հասնում են դրանց, ապա ինքնըստինքյան, առանց ջանքերի: Նրանք գնահատում են կյանքի փոքրիկ ուրախություններն ու փորձում երջանկություն գտնել դրանց մեջ:
Երկարուկ դեմք ունեցողները ներդաշնակ անձնավորություններ են: Նրանք ինտելիգենտ են, չափի զգացումով, նրբանկատ և հեռատես: Նրանք արդար են, զսպված և չեն սիրում իրենց զգացմունքների մասին բարձրաձայնել: Նրանց մոտ լավ զարգացած է կազմակերպչական ջիղը: Նրանք կարողանում են հասնել նպատակակետին: Հակված են նաև անպատճառ տխրելու: Շատերը կարող են փոփոխական համարվել, բայց նրանք պարզապես երիտասարդ են հոգով:
Քառակուսաձև դեմք ունեցողների համար անընդունելի է փիլիսոփայությունը: Նրանք սիրում են կտրուկ և կարճ: Նրանք գործի մարդիկ են՝ ի ծնե լիդերի հատկություններով օժտված: Նրանք երբեք չեն մնում աննկատ: Համառ են, կայուն և միշտ ձգտում են հաջողության:
Սրտաձև դեմք ունեցողները շատ զգայուն են: Նրանք կենդանի ուղեղ են և ստեղծագործող անհատ: Սակայն սիրում են սավառնել երկնքում՝ այդպես էլ չիրականացնելով երազանքները: Նրանք պարզապես երազողներ են, բայց երբեմն կարող են շատ խիստ լինել, նաև խանդոտ են: Նրանք հիանալի սիրուհիներ են, բայց և կարողանում են ընտանիքում երջանկության մթնոլորտ ստեղծել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ