Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը ինչ որ տեղ հիշեցնում է Գալուստ Սահակյանին,մ որովհետև ինչպես Գալուստը, այնպես էլ Բադեյանը, անպայմանորեն մի այնպիսի արտահայտություն են անում իրենց ԱՄԵՆ հարցազրույցներում, որն իր մեջ վիրավորանք է պարունակում՝ ուղղված հասարակության լայն շերտերին:
Բադեյանի վերջին նման հերոսությանը ականատես ենք լինում Հրապարակին նրա տված հարցազրույցում, որտեղ անդրադառնալով Փակ Շուկայի շուրջ ծավալվող իրադարձություններին, մեծարգո երեսփոխանը հայտարարել է.
«Այստեղ շահերի խնդիր կա՝ բնակչության մի մասի համար ավելի կարեւոր է հուշարձանի տեսքը պահպանել, մյուսի համար ավելի կարեւոր են ուտիլիտար խնդիրները։ Իշխանության խնդիրը կայանում է նրանում, որ երկուսի խնդիրները բալանսի բերի, էդ բալանսը լինում է բանակցությունների ու բարի կամքի դեպքում, եթե չի լինում բարի կամքը, ինչ ուզում ես արա՝ հաչողը հաչալու է։»
Հշում եմ Վարդան Պետրոսյանի ներկայացումներից մեկից մնացած և թևավոր դարձած արտահայտությունը. «Երեխաները ծնվում են բութ ու շատակաեր, մեծանում դառնում են չաղ ու բախտավոր»: Այս խոսքի մեջ թերևս պակասում է միայն այն, որ չի նշվում, որ անգամ չաղ ու բախտավոր դառնալով, այդ նույն երեխաները մնում են բութ ու շատակեր...
Ասել կուզի, հարգարժան ցեղակրոնական պատգամավորը թերևս տեղյալկ չէ, որ ունենալով ազգընտիր պատգամավորի, քաղաքական գործչի կարգավիճակ, պարզապես անթույլատրելի է «ինչ ուզում ես արա՝ հաչողը հաչալու է» տիպի արտահայտություններ անել քո հասարակության որևէ շերտի նկատմամբ, առավել ևս, երբ «հաչացողվերը» տեղին են «հաչում»: Բայց դե Բադեյանի տիպի հանրապետականներին էդքան էթիկա ու մակարդակ Աստվա՞ծ է տվել, որ այդքանը հասկանան...



