
Aysor.am-ը գրում է.
Կոմպոզիտոր, խմբավար, «Արևներ» մանկապատանեկան անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արմեն Դիվանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, ժամը 18:00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 12:00-14:00, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի «Շահումյան» գերեզմանատանը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Ա. Դիվանյանը հեղինակ է գործիքային պիեսների, թավջութակի սոնատի, տարբեր ներկայացումների համար գրած երաժշտության, «Գուլիվերի ճանապարհորդությունը» ներկայացման համար գրած երաժշտության, ինչպես նաև կամերային և էստրադային երգերի: 1981թ. հիմնադրում է և ղեկավարում «Առվակ» վոկալ-գործիքային մանկական անսամբլը, որը շուտով դառնում է «Հայհամերգի» կոլլեկտիվը: