1in.am-ը գրում է.

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը համաձայն է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գնահատականների հետ, համաձայն որոնց՝ Դամասկոսի արվարձաններում կիրառված քիմիական զենքի հետևում ամենայն հավանականությամբ կանգնած են Սիրիայի իշխանությունները: Այս մասին գրում է Spiegel-ը՝ հղում անելով գերատեսչության ղեկավար Գերհարդ Շինդլերին:

Նրա խոսքով՝ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը չունի միանշանակ ապացույցներ առ այն, որ հենց կառավարական զորքերն են կիրառել թունավոր գազը, սակայն այդ վարկածը համարում է առավել ճշմարտանման:

Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայի դեմ հարվածներին առանց ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի կամ ԵՄ մանդատի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել