
Հայաստանի Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամը 2002թ. Երևան բերեց Գաֆէսճեան հավաքածուի նմուշներից մեկը` կոլումբիացի հանրահայտ նկարիչ Ֆերնանդո Բոթերոյի 1998-ին կերտած «Կատու»-ն, որը տեղադրվեց Թամանյանի պուրակի վերջնամասում (Կասկադի մոտ): Այն ունի երեք կրկնօրինակ, Բոթերոյի մոնումենտալ քանդակների լավագույն օրինակներից է և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում:
Կոթողային քանդակի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2002թ. նոյեմբերի 26-ին: Ներկա էին ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը, քաղաքապետ Ռ. Նազարյանը: Բացման խոսք ասացին Ջոն Ուոթերսը (Ջերարդ Լ. Գաֆէսճեանի ներկայացուցիչ), Ռ. Նազարյանը:
Քանդակի նյութը բրոնզ է, բարձրությունը` 2,5 մ։
Քանդակագործ Ֆերնանդո Բոթերոն ծնվել է 1932թ.: 1952թ. սովորել է Մադրիդում: Աշխատում է Փարիզում և Նյու Յորքում: Նրա աշխատանքները ցուցադրվում են ամբողջ աշխարհում: 2005-ին Գաֆէսճեան թանգարանի Երևան բերած նոր արձանների թվում էր Բոթերոյի 1985-1986թթ կերտած «Հռոմեական ռազմիկ» բրոնզե 3,7մ բարձրությամբ քանդակը, որը ներկայացնում է մարտի պատրաստ գլադիատորին:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/09/blog-post_769.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել