
Մասիսի կենտրոնական հիվանդանոցում ծեծի ենթարկված վիրաբուժական բաժանմունքի վարիչը հայտնի հաղորդավար Եգոր Գլումովի հայրն է:
Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը բժշկին՝ Գեւորգ Վահանի Գեւորգյան ծեծի են ենթարկել հիվանդին ուղեկցողները՝ ոչ սթափ վիճակում:
Միջադեպի հետեւանքով բժիշկը որեւէ լուրջ վնասվածք չի ստացել, նրա վիճակը լավ է, աչքի տակ կապտուկ կա, բայց դեպքից հետո վիրահատություն է կատարել:
Ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ մարմնական վնասվածքներ ստացողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել