1in.am-ը գրում է.

Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որը թռիչք էր իրականացնում Հյուսիսային Կարոլինայի Ռոլի Դարեմ օդանավակայանից Չիկագո, շուտափույթ վերադարձել է օդանավակայան. ինքնաթիռի շարժիչում թռչուն էր հայտնվել:

Օդանավում եղել է 124 մարդ: Անձնակազմը այդ մասին զեկուցել է թռիչքից անմիջապես հետո և Ռոլի-Դարեմում վայրէջքի թույլտվություն խնդրել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ավիաընկերության ներկայացուցչին:

Չնայած չաշխատող շարժիչին՝ օդաչուներին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել: Ուղևորներից ոչ ոք չի տուժել:

Ուղևորները թռիչքը շարունակել են այլ ինքնաթիռով: Վնասված Boeing-ը մանրակրկիտ կստուգվի և կվերանորոգվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել