«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովոտդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած Սյունիքի մարզի բնակիչները պատմել են, որ իրենք աշխատում են գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող Լիճքի Սիսիանի մեկ հանքավայրում ու ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում:
Թերթի զրուցակիցները վրդովված նշել են, որ իրենք վտանգավոր աշխատանք են կատարում, սակայն վաստակած գումարի մասին չեն կարողանում պարզաբանում ստանալ ղեկավարությունից:
«Ժողովուրդ»-ը երեկ՝ որջ օրվա ընթացքում, չի կարողացել կապվել գործարար Սիլվա Համբարձումյանի հետ, քանի որ նա համառորեն չի պատասխանել պարբերականօ հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին: Ու այդպես էլ մեզ անհասկանալի մնաց՝ Համբարձումյանը փող չունի, թե որոշել է «քցել» մարդկանց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել