Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում` այսօր` սեպտեմբերի 2-ին, Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փորձի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Վլադմիր Մանուկյանը փորձել է Կիևյան կամրջից իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացուն ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի աշխատակիցները տեղափոխել են Մաշտոցի ոստիկանություն: Ոստիկանները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են, որ երբ քաղաքացին փորձել է իրեն ցած նետել, դա նկատել է Հանրային հեռուստաընկերության 1-ին լրատվական ծրագրի տնօրեն Գևորգ Ալթունյանը, ով իր ավտոմեքենայով այդ պահին անցնելուց է եղել:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել