1in.am-ը գրում է.

Բաշար Ասադի զորքերը, 2013 թ. ապրիլից սկսած, Սիրիայում առնվազն երեք քիմիական հարձակում են իրականացրել: Այս մասին, հատուկ ծառայությունների՝ Ֆրանսիայի կառավարության կողմից գաղտնազերծված փաստաթղթերին հղում անելով, տեղեկացնում է France 24-ը:
Հատուկ ծառայությունների զեկույցում, որը հրապարակվել է Ֆրանսիայի կառավարության կայքում, նշվում է, որ սիրիական իշխանությունների տրամադրության տակ է գտնվում աշխարհում քիմիական օպերատիվ զենքի ամենխոշոր պահեստներից մեկը: Ֆրանսիայի կառավարության կայքում հայտնված փաստաթղթում ասվում է. «Զանգվածային ոչնչացման զենքի տարածման տեսանկյունից՝ այս պահուստներն իրենցից մեծ վտանգ են ներկայացնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել