Doctors.am-ը գրում է.
BMC Public Health ամագրում հրատարակված անգլիացի գիտնականների աշխատության համաձայն՝ կամավոր անհատույց օգնություն ցուցաբերելը բարելավում է մարդու հոգեկան առողջությունն ու երկարեցնում կյանքը:
40 կամավորների առողջական տվյալները համեմատելով ազգաբնակչության ընդհանուր առողջական ցուցանիշների հետ՝ գիտնականները պարզել են, որ կամավորների մոտ մահացությունը կարող է 20%-ով պակաս լինել բնակչության նույն ցուցանիշիչ:
Կամավոր օգնականները հազվադեպ են դեպրեսիա ունենում, կյանքից ավելի գոհ են և երջանիկ են զգում իրենց:Աշխարհի մասշտաբով կամավորների թիվը չափահաս բնակչության շրջանում տատանվում է հետևլայ սահմաններում. 22,5%՝ Եվրոպա, 27%՝ ԱՄՆ, 36%՝ Ավստրալիա:
Ինչպես նշում են հեղինակները, կամավորները շարժվում են ալթրուիստական մղումներով՝ ինչ-որ մեկին օգնելու և հասարակությանը օգտակար լինելու ցանկությամբ: Պատճառը,թե ինչու է կամավոր լինելն օգտակար առողջությանը, դեռևս անհայտ է: Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ բացատրություն գտնելու համար: Եվ եթե ֆիզիկական վիճակի բարելավումը կարելի է բացատրել մաքուր օդին հաճախ գտնվելով, ապա հոգեբանական բարելավման դեպքում ամեն ինչ ավելի բարդ է:
Չնայած մարդիկ ալթրուիստական մղումներով են կամավոր դառնում՝ սակայն պատասխան չզգալու դեպքում կամավորականության թողած դրական ազդեցությունը նվազում է: Չափից ավելի պարտականությունները կամավորականությունը բեռ են դարձնում, խնդիրներ առաջացնում: Հետազոտության հեղինակները դեռ քննարկում են ՝ ինչն է համարվում առաջնային կամավորների լավ հոգեկան առողջության պարագայում՝ կամավոր օգնություն ցուցաբերելը, թե մշակութային և սոցիալական վիճակը, որում նա գտնվում է: