
Esyes.am-ը գրում է.
Դերասան Դելոյի` Վահագն Ստեփանյանի ամուսնության մասին esyes.am-ը պատմել է: Ավելի վաղ, անդրադառնալով Վահագնի և Ռուզաննայի սիրո պատմությանը, նշել էինք, որ հարսնացում ԱՄՆ-ից է:)
Զույգի պսակադրությունից հետո էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Դելոն պատրաստվում է կնոջ հետ մեկնել ԱՄՆ` այնտեղ մշտական բնակություն հաստատելու: ԵրեկՖելիքս Խաչատրյանի և A’Chilla-ի համերգային ծրագրի ժամանակ Դելոն և կինը նույնպես ներկա էին, մինչդեռ, ըստ հրապարակումների, արդեն պետք է Հայաստանում չլինեին: Դերասանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ պատրաստվում է մեկնել Հայաստանից. «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականւթյանը: Այս պահին ես ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն չունեմ և ոչ մի տեղ նման հայտարարություն չեմ արել: Գործի բերումով գնում-գալիս եմ, սակայն դա չի նշանակում, որ այնտեղ եմ բնակություն հաստատելու: Փետրվարին էլ “Yere1”-ի հետ համերգային ծրագրով մեկնելու ենք ԱՄՆ, վերադառնանք»,- ասաց Դելոն ու հավելեց, որ կինն էլ այժմ ավելի հաճախ Հայաստանում է լինում, իսկ փետրվարին իր հետ կմեկնի ԱՄՆ ու կվերադառնա Հայաստան:
Անդրադառնալով ընտանիքի համալրմանը՝ Դելոն նշեց, որ առայժմ նորություններ չունեն. «Ես ոչինչ չեմ պլանավորում: Երեխա կունենանք այն ժամանակ, երբ Աստված կամենա»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ