
Ladynews.am-ը գրում է.
Երեւի թե բոլոր լեդիների կյանքում լինում են երկրպագուներ, որոնք դառնում են իսկանական «պատիժ» իրենց կպչուն բնավորությամբ: Նրանց ուշադրությունն անգամ դառնում զզվեցնող. ցանկություն է առաջանում ջնջել օրացույցից այն օրը, երբ ծանոթացել եք նրա հետ: Թվում է` նրանցից ազատվելը անիրատեսական է ու անհնար, բայց այդքան էլ այդպես չէ: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ, աղջիկներ, ազատվել նման երկրպագուներից:
Ձեւացրեք, որ Դուք նույնպես խենթի պեսսիրահարված եք իրեն: Գրեք նրան սիրային խենթ հաղորդագրություններ, կախվեք նրանից ամեն հանդիպման ժամանակ եւ անվանեք` փիսիկ: Այդ ժամանակ նա կհասկանա, թե ինչի համար էր պայքարում :)))
Վիճաբանեք նրա ընկերների հետ: Դա արեք ինչպես հանրային վայրերում, այնպես էլ վիրտուալ տարածքներում: Եթե տղամարդու համար ընկերները կարեւոր են, ապա դրանից հետո նա Ձեզ հանգիստ կթողնի:
Պահեք Ձեզ տարօրինակ: Ոչ ադեկվատ պահվածքը վախեցնում է տղամարդկանց: Տարօրինակ քայլերը հաճախ են ցանկացած համակրանքի դեպքում թողնում վատ ազդեցություն: Պարտադիր չէ մազերը ներկել կանաչ. օրինակ` կարող եք իր եւ իր ընկերների ներկայությամբ հեռախոսով խոսել Ձեր ընկերուհու հետ այնպիսի թեմաներից, որ նա, գլուխը բռնած, փախչի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ